-
27.05.2014|
16:02
72- ամյա ավստրիացի կինոռեժիսոր Միխայիլ Հանեքեի նոր ֆիլմը նվիրված է լինելու երիտասարդական ցանցային մշակույթին: Աշխատանքը կոչվում է պատկերներ «մեդիայի և իրականության փխրուն հարաբերությունների մասին»: Այն Հանեքեի նոր խաղարկային ֆիլմն է «Սերը» ֆիլմից հետո, որը 2012-ին արժանացել էր «Օսկար»-ի` որպես լավագույն օտարալեզու ֆիլմ:
-
27.05.2014|
13:34
«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր` ժամը 19:00-ին, տեղի կունենա հուշ-երեկո` նվիրված բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ Բուլատ Օկուջավայի ծննդյան 90-ամյակին:
-
26.05.2014|
19:06
Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը բեմականացնում է Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը: Համլետի դերում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն է:
-
26.05.2014|
14:20
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ Կինոյի տանը, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում, ցուցադրվեց ՍԱՄՎԵԼ ՍՊԻՈՒՆՈՒ (ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ) «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմը:
-
26.05.2014|
14:17
Ըստ orer.eu-ի՝ մայիսի 31-ին ժամը 18-ին Պրահայի քաղաքային գրադարանում (Městská knihovna, Mariánské náměstí 98/1, Praha-1) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի ասմունքի երեկոն, որը կազմակերպում են Չեխիայում ՀՀ դեսպանությունը, Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցը և «Օրեր» եվրոպական հանդեսը։
-
25.05.2014|
19:43
Հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը հիմնադրվել է 2006թ.-ին: Չնայած թանգարանը բավականին երիտասարդ է, սակայն ունի մի շարք խնդիրներ՝ տարածքի խոնավություն, էքսպոնատների պահպանման խնդիր, լուսավորություն, դիզայներական ավելի պատշաճ լուծումներ, այցելուներ և այլն:
-
24.05.2014|
11:46
Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը: Նա ԱՄՆ-ի իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահն էր:
-
24.05.2014|
11:44
Այսօր՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը:
-
24.05.2014|
02:05
Կյանքի 79-րդ տարում վախճանվեց Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային հանրահայտ երգիչ Վահան Միրաքյանը:
-
23.05.2014|
12:55
Անհայտ հեղինակի կտավը, որ 25 տարի առաջ վաճառվել է Իսպանիայի խանութներից մեկում 150 եվրոյով, պարզվել է՝ Սալվադոր Դալիի առաջին սյուրռեալիստական կտավն է, որը նա նկարել է 17 տարեկանում։